Հայաստանի վարչապետը ուղերձով ցաւակցել է Փեզեշքիանին

«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանն առանձին ուղերձով ցաւակցել է Իրանի նախագահին իրանցի պաշտօնեաների եւ քաղաքացիների նահատակութեան կապակցութեամբ։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, Փեզեշքիանին ուղղւած Հայաստանի վարչապետի ուղերձում նշւած է. «Խորը մտահոգութեամբ ենք հետեւում Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձութիւններին։ Ընդունէք Իսլամական Հանրապետութեան բարձրաստիճան պաշտօնեաների եւ քաղաքացիների զոհւելու կապակցութեամբ իմ ցաւակցութիւնը»։
Փաշինեանը յստակեցրել է. «Մենք միշտ յիշելու ենք Իսլամական յեղափոխութեան առաջնորդի անձնական դերը Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւնների խորացման գործում»։
Հայաստանի վարչապետը յաւելել է. «Այս դժւարին պահին յուսով եմ, որ խաղաղութիւնն ու կայունութիւնը հնարաւորինս շուտ կը հաստատւեն Մերձաւոր Արեւելքում։ Օգտւելով այս հնարաւորութիւնից՝ Ձեզ մաղթում եմ համբերատարութիւն, իսկ Իրանի սիրելի եւ բարեկամ ժողովրդին՝ խաղաղութիւն եւ կայունութիւն»։



