ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ-ի եւ Իսրայէլի կողմից Իրանի միջուկային օբիեկտների վրայ կրկնւող յարձակումների հարցով՝ Մոհամմադ Էսլամիի բողոքը Գրոսսիի ցուցաբերած անգործութեան վերաբերեալ

«ԱԼԻՔ» – Իրանի Ատոմային Էներգիայի Կազմակերպութեան ղեկավարը Ռաֆայէլ Գրոսսիին ուղղւած նամակում բողոք է յայտնել կազմակերպութեան անգործութեան վերաբերեալ՝ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի յանցագործ ռեժիմների կողմից Իրանի խաղաղ միջուկային օբիեկտների վրայ կրկնւող յարձակումների գծով։

Իրանի Ատոմային Էներգիայի Կազմակերպութեան հանրային դիւանագիտութեան եւ տեղեկատւութեան կենտրոնի հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի տեղակալ եւ Ատոմային Էներգիայի Կազմակերպութեան ղեկավար Մոհամմադ Էսլամին, Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալութեան գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսսիին ուղղւած նամակում, ԱՄՆ-ի եւ Իսրայէլի յանցագործ ռեժիմների կողմից Իրանի խաղաղ միջուկային օբիեկտների վրայ վերջին յարձակումների վերաբերեալ, գրել է. «ԱՄՆ-ի եւ Իսրայէլի յանցագործ ռեժիմները, շարունակելով իրենց ոտնձգութիւնները, կիրակի՝ մարտի2-ին, երկու անգամ թիրախաւորել են Նաթանզի միջուկային կենտրոնը, բացայայտ կերպով խախտելով միջազգային իրաւունքի հիման վրայ հաստատւած Իրանի իրաւունքները»:

Նամակում մասնաւորպէս նշւած է. «Չնայած ձեր կողմից բազմիցս արւած նախազգուշացումներին ու յիշեցումներին՝ մասնաւորապէս ղեկավարների խորհրդի կողմից, որը, ցաւօք, գտնւում է երեք եւրոպական երկրների, ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի ազդեցութեան ներքոյ, նրանք, շարունակելով իրենց ագրեսիան, կիրակի՝ մարտի 2-ին, երկու անգամ թիրախաւորել են Նաթանզի միջուկային կենտրոնը, յանցաւոր եւ միջազգային իրաւունքը խախտող յարձակումներով»։

Էսլամին յաւելել է. «Ակնյայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցներ իր ինքնիշխանութիւնը պաշտպանելու համար եւ դիմելու է իրաւական համապատասխան քայլերի, յատկապէս ձեր կողմից ցուցաբերւած անգործութեան վերաբերեալ»։

Related Articles

Back to top button