Հայաստան - ԱրցախՔաղաքական

Էդւարդ Շարմազանով. «Ռուբիկոնն անցնելու ժամանակն է։ Կողմնորոշւէք»

Էդւարդ Շարմազանովը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրում է.

«Չկայ արեւմտամէտ ու ռուսամէտ։

Կայ Արցախի ինքնորոշման իրաւունքի ջատագով Հայ ու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող կապիտուլեանտ։

Իմ եղբարն է նա, ով Արցախը չի ճանաչում Ադրբեջանի մաս անկախ իր աշխարհաքաղաքական նախընտրութիւնից։

Իմ թշնամին է նա, ով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։

Ռուբիկոնն անցնելու ժամանակն է։

Կողմնորոշւէք։

Աստւած եւ պատմութիւնը չեն ներելու»։

Related Articles

Back to top button