ՄիջազգայինՔաղաքական

ՌԴ ԱԳՆ. «Ռուսաստանի միջուկային դոկտրինում անհրաժեշտ է որոշակի հայեցակարգային ճշգրտումներ կատարել»

«ԱԼԻՔ» – Ռուսական միջուկային դոկտրինում «որոշ հայեցակարգային լրացումներ եւ ճշգրտումներ» պէտք է արւեն, քանի որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտութեան շուրջ ստեղծւած իրավիճակը ցոյց է տւել, որ «միջուկային զսպումն իր նախկին դասական ըմբռնմամբ լիովին չի գործում»: Այս մասին ըստ News.am-ի՝ ասել է Ռուսաստանի Դաշնութեան փոխարտգործնախարար Սերգէյ Ռյաբկովը։

«Լիովին ընդունում եմ, որ որոշ ժամանակ անց որոշակի յստակեցում կը լինի, թէ ինչպիսին կարող են լինել մեր մօտեցումներն այս չափազանց կարեւոր եւ շատ կարեւոր հարցերի վերաբերեալ՝ մեր հակառակորդների կողմից հետագայ սրման իրավիճակներում»,- ասել է փոխնախարարը։

Ռյաբկովը յիշեցրել է 2023 թւականին նախագահ Վլադիմիր Պուտինի խօսքերն այն մասին, որ դոկտրինան «կենդանի գործիք» է, եւ իշխանութիւնները չեն բացառում այն ​​փոխել, եթէ անհրաժեշտ լինի։

Related Articles

Back to top button