Մարզական

Եւրօ-2024. Անգլիան եւ Հոլանդիան նոյնպէս կիսաերափկչում են

«ԱԼԻՔ» – Ֆուտբոլի Եւրոպայի առաջնութիւնում յայտնի դարձան կիսաեզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները:

Երէկ՝ երեկոյեան, կայացան ¼-րդ եզրափակիչ փուլի վերջին հանդիպումները:

Դիւսելդորֆի «Մերկիւր Շպիլ Արենա» ստադիոնում ուժերը չափեցին Անգլիայի եւ Շւէյցարիայի ընտրանիները: Հաւասար պայքարում անցած խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանկներն աւարտւեցին ոչ-ոքի՝ 1:1 հաշւով: Հանդիպման ելքը որոշւեց յետխաղային 11-մետրանոց հարւածներով, որտեղ աւելի դիպուկ էին անգլիացիները: Անգլիայի հաւաքականը յաղթեց 5:3 հաշւով եւ նւաճեց կիսաեզրափակչի ուղեգիր:

Այս փուլի վերջին հանդիպում կայացաւ Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում: Մրցասպարէզ դուրս եկած Հոլանդիայի եւ Թուրքիայի հաւաքականների առճակատումը չափազանց լարւած ու դիտարժան ստացւեց: Հոլանդացիները տարան կամային յաղթանակ՝ 2:1 հաշւով եւ համալրեցին մրցաշարի 4 լաւագոյնների կազմը:

Եւրօ-2024-ի կիսաեզրափակիչ փուլը կը մեկնարկի առաջիկայ երեքշաբթի օրը: Խաղադաշտ դուրս կը գան Ֆրանսիայի եւ Իսպանիայի ընտրնիները:

Related Articles

Back to top button