Հայաստան - ԱրցախՄարզականՄիջազգային
ԻՒԻՖԱ-ն ցաւակցութիւն է յայտնել Նիկիտա Սիմոնեանի մահւան կապակցութեամբ

«ԱԼԻՔ» – ԻՒԻՖԱ-ն ցաւակցել է լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնեանի մահւան կապակցութեամբ։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գրասենեակում Սիմոնեանի մահւան կապակցութեամբ խոնարհւել է Ռուսաստանի դրօշը։
Նիկիտա Սիմոնեանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդէս է եկել Մոսկւայի «Սպարտակի» կազմում եւ 162 գոլով ակումբի պատմութեան գլխաւոր ռմբարկուն է։ Նա «Սպարտակում» չորս անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ էլ նւաճել է Գաւաթը։ 1956 թւականին ԽՍՀՄ-ի կազմում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։
Սիմոնեանի գլխաւորութեամբ «Արարատ»-ը 1973 թւականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գաւաթակիր։ «Սպարտակ»-ի հետ նա չեմպիոնական տիտղոսը նւաճել է երկու, իսկ գաւաթը՝ չորս անգամ։



