«ԱԼԻՔ» – Ուրբաթ՝ նոյեմբերի 24-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում, նոյն միութեան Մարզական բաժանմունքի նախաձեռնութեամբ բացումը կատարւեց հայոց ազգային դպրոցների աշակերտութեան ծնողների մարզական 6-րդ մշրցաշարի: Խաղերը նւիրւած են լինելու «Սիփան» միութեան հիմնադրման 60-ամեակին:
Կազմակերպիչ յանձնախմբի խօսքով՝ մրցաշարն անց է կացւում ֆուտսալ մարզաձեւում: Իսկ բասկետբոլիստ ծնողների յայտագրումն ու գրանցումն աւարտւելուց յետոյ որոշում կը կայացւի նաեւ այդ ուղղութեամբ:
Մրցաշարին մասնակցող խմբերի ցուցակն են համալրել «Ահարոնեան», «Արաքս», «Գիւլբենգեան», «Էլպիս Ֆերահեան», «Թունեան» (տարրական), «Մարիամ» հաստատութիւն, «Նայիրի» եւ «Շանթ-Մարիամեան» դպրոցների ու մանկապարտէզների հայրիկները:
Շուրջ 70 մարզիկների մասնակցութեամբ այս մրցաշարի հանդիպումները տեղի են ունենալու հինգշաբթի եւ ուրբաթ օրերը եւ տեւելու են շուրջ չորս շաբաթ:
Բացման հանդիսաւոր արարողութեան մասին պատմող մեր անդրադարձը տես թերթիս առաջիկայ համարներից մէկում: