ԹեհրանՄշակութային

Ադենա Միրզախանեանի «ճշմարտութեան հայելիի կտորը»

Իր աշխատանքն է սկսել «Կոտրւած հայելիներ» ցուցահանդէսը «Բաւան» ցուցասրահում

«ԱԼԻՔ» – Ուրբաթ՝ նոյեմբերի 24-ին Թեհրանի «Բաւան» ցուցասրահում իր աշխատանքն է սկսել գեղանկարիչ Ադենա Միրզախանեանի «Կոտրւած հայելիներ» ցուցահանդէսը:

Ցուցադրութեան հանւած թւով 8 կտաւներով նա փորձ է արել պատկերել աշխարհում տիրող քաոսն ու իրարանցումը, եւ այն հարւածն ու սպառնալիքները, որոնք ուղղւած են բանականոն կեանքի խաղաղ ընթացակարգին, կամ մեր կամքից անկախ սնուցում են մարդուս՝ անորոշութիւն եւ անհանգստութիւն առաջացնող իրավիճակներով, հիասթափութեամբ ու յուսալքումներով…

Նկարիչը շուրջ չորս տարի է աշխատել իր այս նախագծի վրայ: «Իսկ մինչ նախագծի գործնական փուլին անցնելը շուրջ 7 տարի ուսումնասիրել եմ իրականցման տեխնիկան ու իրականացման հնարքների ուղղութեամբ»,- «ԱԼԻՔ»-ին յայտնել է Ադենա Միրզախանեանը:

Ադենա Միրզախանեանն Իրանի նկարիչների միութեան, եւ ժամանակակից վիզուալ արւեստի զարգացման ինստիտուտի անդամ է: Թեհրանի «Արւեստ»-ի համալսարանի շրջանաւարտ է՝ մագիստրոսի կոչումով։

Ճշմարտութեան կոտրւած հայելի առասպելի մասին յիշեցնող պատկերաւոր պատումների մասին պատմող Ադենա Միրզախանեանի ցուցահանդէսն աշխատելու է մինչեւ դեկտեմբերի 11-ը:

Related Articles

Back to top button