ԹեհրանՀամայնք

Իրանահայ նահատակների լուսանկարները եւս կը տեղադրւեն «Ս. Մարիամ մետրոկայանում»

Պատգամաւոր Արա Շահվերդեանն անդրադարձել է մետրոյի հարցին՝ ներկայացնելով գործընթացի մանրամասները

Մետրոյի հետ կապւած խնդրի առնչութեամբ Արա Շահվերդեանն երկուշաբթի, ապրիլի 20-ին, «ԱԼԻՔ»-ին տեղեկացրել է, որ շարունակում է հանդիպումներն ու կապը համապատասխան պատասխանատուների հետ։

Նրա խօսքով՝ հարցի վերաբերեալ արդէն քննարկումներ են տեղի ունեցել շրջանի քաղաքապետի հետ, կապ է հաստատւել նաեւ մետրոպոլիտենի գործադիր տնօրէնի հետ, ինչպէս նաեւ քննարկումներ՝ Նահատակների հիմնադրամի պատասխանատու անձանց հետ։

Պատգամաւորի փոխանցմամբ՝ բոլոր կողմերն էլ դրական են արձագանքել այն առաջարկին, ըստ որի Թեհրանի հայոց թեմի «Իրանահայ նահատակների եւ անձնուրացների» (Վետերան զինհաշմանդամների եւ ազատւած գերիների) գրասենեակը պատրաստելու է իրանահայ նահատակների լուսանկարների ամբողջական փաթեթը՝ այն Թեհրանի Նահատակների հիմնադրամին փոխանցելու նպատակով։

Վերջինս էլ պէտք է ապահովի լուսանկարների տեղադրումը մետրոկայանի համապատասխան միջանցքում։

Արա Շահվերդեանն ընդգծել է, որ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը նոյնպէս տեղեկացւած է գործընթացի մասին եւ հետեւում է դրա ընթացքին։

Related Articles

Back to top button