ՀամայնքՆոր Ջուղա

Համբարձման տօնը նշւեց Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

Հինգշաբթի՝ մայիսի 9-ի առաւօտեան, Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանի մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առթիւ:

Օրւայ պատարագիչն ու քարոզիչն էր Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը. երգեցողութիւնը կատարեցին Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի անդամները:

Արարողութեան ներկայ էին նաեւ Կրօնական խորհրդի անդամներ՝ ատենապետ Զաւէն Սիմոնեանը եւ Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը եւ Նոր Ջուղայից, Շահինշահրից ու Փերիոյ գաւառից ժողովուրդ:

Քահանայ հայրն իր քարոզախօսութեան ընթացքում անդրադարձ ունեցաւ Համբարձման տօնի աւետարանական դրւագին եւ տօնին առնչւող աւանդութիւններին:

Նշելի է նաեւ, որ նոյն առիթով Սուրբ եւ Անմահ Պատարագ է մատուցւել Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button