Մարզական

Ֆուտբոլի Ասիայի գաւաթ. Դարպասի 12 գրաւում. չորրորդ օրը նոյնպէս գոլառատ ստացւեց

«ԱԼԻՔ» – Կատարում շարունակւում է ֆուտբոլի Ասիայի գաւթը: Երրորդ օրւայ պէս, մրցաշարի չորրորդ օրը նոյնպէս գոլառատ էր: Անցկացւած երեք հնդիպումներում գրանցւեց դարպասի 12 գրաւում:

D խմբում Իրաքի հաւաքականը խնդիրներ չունեցաւ Ինդոնեզիայի դէմ պայքարում: Հանդիպման վերջնահաշիւը 3:1 էր՝ յօգուտ Իրաքի:

E կայացած երկու հանդիպումներում Հարաւային Կորէան 3:1 հաշւով պարտութեան մատնեց Բահրէյնի ընտրանուն, իսկ Յորդանանի հաւաքականը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Մալայզիայի դարպասը:

Այսօր՝ յունւարի 16-ին կաւարտւի խմբային փուլի առաջին տուրը: F խմբում կը կայանայ երկու հանդիպում. Թայլանդ-Կիրգիզստան, Սաուդական Արբաիա-Օման:

Առնչւող Յօդւածներ

Back to top button