Մարզական
Ֆուտբոլի Ասիայի գաւաթ. Յորդանանն ու Կատարը յաջորդ փուլում են
«ԱԼԻՔ» – Ֆուտբոլի Ասիայի գաւաթում շարունակւում են 1/8-րդ եզրափակիչ փուլի հանդիպումները:
Երէկ՝ յունւարի 29-ին կայացած երկու հանդիպումներն էլ չափազանց դիտարժան ստացւեցին:
Առաջին խաղում ուժերը չափեցին Յորդանանի եւ Իրաքի հաւաքականները: Գոլառատ այս խաղում Յորդանանի ընտրանին մրցակցին յաղթեց 3:2 հաշւով եւ պատմութեան մէջ առաջին անգամ հնարաւորութիւն ստացաւ հանդէս գալու 1/4-րդ եզրափակիչ փուլում: Յորդանանը եւս Տաջիկստանի պէս համարւում է Ասիայի գաւաթի 1/4-րդ եզրափակիչ փուլի «անկոչ հիւր»-ը:
Օրւայ յաջորդ խաղում մրցաշարի հիւրընկալը՝ Կատարը լարւած պայքարում, 2:1 հաշւով առաւելութեան հասաւ Պաղեստինի ընտրանու նկատմամբ եւ դուրս եկաւ յաջորդ փուլ:
Այսօր՝ յունւարի 30-ին կը կայանայ երկու հանդիպում. Ուզբեկստան-Թայլանդ, Սաուդական Արաբիա-Հարաւային Կորէա: