Հայաստան - ԱրցախՄարզականՄիջազգային
«Արարատ 73»-ի ֆուտբոլիստները հրաժեշտ են տւել իրենց մարզչին

«ԱԼԻՔ»- Մոսկւայի հայկական եկեղեցում, երէկ՝ նոյեմբերի 26-ին կայացել է Նիկիտա Սիմոնեանի հոգեհանգստի արարողութիւն։ Տեղեկացնում է News.am-ը:
«Արարատ 73»-ի ֆուտբոլիստներ՝ Էդւարդ Մարկարովը, Սերգէյ Բոնդարենկօն, Նորայր Մեսրոպեանը եւ Նազար Պետրոսեանը ներկայ են եղել իրենց լեգենդար մարզչի հոգեհանգստի արարողութեանը։ Նրանց ուղեկցել է «Փիւնիկ» ակումբի նախկին սեփականատէր Արթուր Սողոմոնեանը։
Նշենք, որ Նիկիտա Սիմոնեանի հրաժեշտի արարողութիւնը տեղի կունենայ այսօր՝ նոյեմբերի 27-ին, Մոսկւայի «Սպարտակ»-ի մարզադաշտում։



