Մարզական

85 տարեկանում մահացել է Էւերեստը նւաճած ամենատարեց լեռնագնաց Լեւ Սարկիսովը

85 տարեկանում մահացել է յայտնի վիրահայ լեռնագնաց Լեւ Սարկիսովը, հաղորդում է Վրաստանի ալպինիզմի ֆեդերացիայի «Ֆէյսբուք»-եան էջը:

1999 թւականին Էւերեստը 60 տարեկան եւ 160 օրականում նւաճելու շնորհիւ Լեւ Սարկիսովի անունն ընդգրկւել է Գինէսի ռեկորդների գրքում՝ որպէս աշխարհի ամենաբարձր գագաթը նւաճած ամենատարեց մարդ։ Լեւ Սարկիսովը նաեւ չորս անգամ բարձրացել է Արարատ լեռ՝ ծածանելով հայոց եռագոյն դրօշը։

Լեւ Սարկիսովը ծնւել է Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում, Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ ընտանիքի հետ տեղափոխւել է Թբիլիսի, դարձել ալպինիզի ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, արժանացել «Ձնէ յովազ» կոչման, որին արժանանում էին նախկին ԽՍՀՄ-ում 7 հազար մետր եւ աւելի բարձրութեամբ բոլոր՝ հինգ գագաթները նւաճելու համար։

Sport.news.am

Related Articles

Back to top button