Թւականիս՝ յունւարի 19-ին հայոց ազգային դպրոցների աշակերտութեան ծնողների 6-րդ մրցաշարի եզրափակիչ խաղերի շրջանակում տեղի ունեցաւ մինիֆուտբոլի ընկերական խաղեր «Նայիրի» տարր. եւ «Շանթ» տարր. դպրոցների աշակերտութեան մասնակցութեամբ։ Իրենց գեղեցիկ խաղով նաեւ իրենց մասնակցութիւնը ունեցան միութեանս մինիֆուտբոլի սաները։ Այս հանդիպմանը իր ներկայութեամբ պատւել էր Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը։ Մինիֆուտբոլի խաղերի աւարտից յետոյ տեղի ունեցան մրցաշարի եզրափակիչ խաղերը։ Դահլիճում տիրում էր ոգեւորութիւնը եւ ներկայ մարզասէրները սրտատրոփ սպասում էին եզրափակիչ երկու խաղերին։ Երրորդ եւ չորրորդ տեղի համար միմեանց հետ մրցեցին «Շանթ-Մարիամեան» եւ «Մարիամ» դպրոցները, որի արդիւնքում երրորդ տեղին արժանացաւ «Շանթ-Մարիամեան» դպրոցը, իսկ «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտէզի եւ «Ն. Գիւլբենգեան» դպրոցի ֆուտսալի խմբերի թէժ պայքարի արդիւնքում 4-3 հաշւով առաջին տեղին արժանացաւ «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտէզի ֆուտսալի խումբը։ Հայոց ազգային դպրոցների աշակերտութեան ծնողների 6-րդ մրցաշարի եզրափակիչ խաղերից յետոյ, տեղի ունեցաւ մրցանակաբաշխութեան արարողութիւնը։ Առաջին տեղը զբաղեցրած «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտէզի ֆուտսալի խմբի մարզիկներին մեդալներ յանձնեց միութեանս վարչութեան նախագահ Արա Մկրտչեանը, իսկ չեմպիոնական գաւաթը յանձնեց ֆուտբոլի ախոյեան Մայիս Մինասեանը։ Երկրորդ տեղը զաբաղեցրած «Ն. Գիւլբենգեան» դպրոցի ֆուտսալի խմբի մարզիկներին մեդալներ յանձնեց ֆուտբոլի ախոյեան Համբարձում Դարաբիդեանը, իսկ գաւաթը՝ ֆուտբոլի ախոյեան պրն. Ֆրէդ Մելիքեանը։
Երրորդ տեղը զբաղեցրացած «Շանթ-Մարիամեան» դպրոցի մեդալները յանձնեց ֆոտբոլի ախոյեան Սերոժ Աբրահամեանը, իսկ գաւաթը ՝միութեանս մարզական բաժանմունքի նախագահ Ռաֆիկ Օրուջեանը։
Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան անունից շնորհաւորում ենք «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտէզի մարզիկներին եւ պատասխանատւական կազմին առաջին տեղը զբաղեցնելու կապակցութեամբ եւ մաղթում նորանոր յաջողութիւններ մարզական ասպարէզում։ Նաեւ շնորհակալութիւն ենք յայտնում՝ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդին եւ մասնակից բոլոր դպրոցներին։ Յուսանք, որ այս մրցաշարը պատճառ հանդիսացաւ դպրոցների միջեւ առողջ մրցակցութեան եւ մարզական ոգու բարձրացմանը։
Հ. Մ. «Սիփան» միութիւն