ԹեհրանՀամայնք

Թեհրանի հայոց դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարեշրջանը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Այսօր՝ սեպտեմբերի 23-ի առաւօտեան, Իրանում դպրոցական տարեմուտ էր:

Թեհրանի հայոց դպրոցները եւս մեկնարկեցին ուսումնական նոր տարեշրջանը: Այս տարի Թեհրանի դպրոցներ են յաճախելու աւելի քան 1500 աշակերտներ: Տարեմուտի առիթով Ազգային իշխանութեան ներկայացուցիչները եւ քահանայ հայրերը այցելել են հայոց դպրոցներ:

Հայոց դպրոցներում վերամուտը մեկնարկել է Տէրունական աղօթքով եւ Իրանի պետական հիմնով, քահանայ հայրերի միջոցով ընթերցւել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը, եւ իսկ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ներկայացուցիչները ընթերցել են խորհրդի յղած պատգամները:

Դպրոցական տարեմուտի առիթով Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն ընկերակցութեամբ՝ Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների եւ քահանայ հայրերի այսօր առաւօտեան նախ այցելել է «Գոհար» տղայոց, ապա «Արաքս» աղջկանց դպրոցներ, որտեղ հնչեցրել է տարեմուտի զանգը եւ աշակերտներին մաղթել յաջող վերամուտ:

Related Articles

Back to top button