Իրան

Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 45-րդ տարեդարձի սեմին՝ այաթ. Խամենէին եւ նախագահ Ռէյիսիի գլխաւորութեամբ կառավարութեան կազմը այցելել են լուսահոգի Իմամ Խոմէյնիի դամբարանը

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 45-րդ տարեդարձի սեմին, երէկ՝ յունւարի 31-ին Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդ այաթ. Խամենէին այցելել է Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմէյնիի դամբարանը եւ աղօթելով՝ յարգանքի տուրք մատուցել նրա յիշատակին:

ԻՌՆԱ-ի համաձայն՝ այաթ. Խամենէին Բեհեշթ Զահրայում այցելել է նաեւ նահատակներ Բեհեշթիի, Ռաջայիի, Բահոնարի, ինչպէս նաեւ 1360 թւականի նահատակների շիրիմներին ու նահատակների բաժին:

Յատկանշական է, որ Հանրապետութեան նախագահը եւ կառավարութեան անդամները եւս երէկ՝ յունւարի 31-ին այցելել են լուսահոգի Իմամ Խոմէյնիի դամբարան, վերահաստատելով իրենց ուխտն Իսլամական յեղափոխութեան հիմնադրի գաղափարների հետ։Այաթ. Սէյեդ Էբրահիմ Ռէյիսին իր ելոյթի ընթացքում ասել է «Ընտրութիւնները դրսեւորում են այն փաստը, որ «չափանիշը ժողովրդի ձայնն է»։ Իմամը մեզ դա սովորեցրեց եւ դրա հիմքը դրեց երկրում»։ Նա նշել է․«Իմամի կեանքը լի էր բարոյական դրսեւորումների, համոզմունքների, ջիհադական եւ յեղափոխական ուսմունքների, ժողովրդի եւ Հանրապետութեան հանդէպ ուշադրութեամբ: Իմամը հաւատում էր Աստծուն եւ ժողովրդին, եւ ինչպէս ասում էր՝ չափանիշը ժողովրդի քւէն է»։

Related Articles

Back to top button