Իրան

«Դէյլաման» էսկադրոնային կործանիչ նաւը միացաւ Բանակի հիւսիսային նաւատորմին

«ԱԼԻՔ» – Այսօր առաւօտեան, ԶՈՒ մի շարք բարձրաստիճան հրամանատարների ներկայութեամբ տեղի ունեցաւ «Դէյլաման» էսկադրոնային կործանիչ նաւի՝ Բանակի հիւսիսային նաւատորմին եւ «Էմամ Ռեզա» 4-րդ ռազմածովային շրջանին յանձնման արարողութիւնը: Հաղորդում է «Թասնիմ»-ը:

Արարողութեան ներկայ էին ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Բաղերին, Բանակի գլխաւոր հրամանատար գեներալ-լէյտենանտ Աբդօլռեզա Մուսաւին եւ Բանակի ռազմածովային ուժերի հրամանատար դեր-ծովակալ Շահրամ Իրանին:

«Դէյլաման» էսկադրոնային կործանիչ նաւը պատկանում է «Ջամարան» դասի նաւերի ընտանիքին եւ կշռում է 1500 տոննա: Այն տւեալ դասի նաւերի ամենակատարեալ եւ արդիական տարբերակն է, եւ նախագծւել ու արտադրւել է Պաշտպանութեան նախարարութեան մասնագէտների կողմից՝ ռազմածովային ուժերի հովանու ներքոյ:

«Դէյլաման»-ը ծառայելու է Կասպից ծովում:

Related Articles

Back to top button