ԻրանՔաղաքական

ԻՅՊԿ. «Իսրայէլը առաջիկայ մի քանի տարիների ընթացքում կը վերանայ»

«ԱԼԻՔ» – Իսրայէլն անպայման կը վերանայ առաջիկայ մի քանի տարիների ընթացքում, ըստ իրանական Tasnim գործակալութեան՝ այս մասին է յայտարարել Իսլամական Յեղափոխութեան պահապանների կորպուսի (ԻՅՊԿ) հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Ալի Ֆադաւին:  

Իսլամական Յեղափոխութեան պահապանների կորպուսի գիտական ​​նւաճումների ցուցահանդէս այցելելիս լրագրողների հետ զրոյցում փոխծովակալ Ալի Ֆադաւին չորեքշաբթի քննադատել է Իսրայէլին՝ Գազայի հատւածում գործողութիւնների համար: «Հաշւի առնելով սկսւած գործընթացը՝ սիոնիստական ​​ռեժիմ անունով վարչախումբը առաջիկայ մի քանի տարիների ընթացքում անկասկած գոյութիւն չի ունենայ»,- յայտարարել է ԻՀՊԿ-ի բարձրաստիճան զինւորականը։

Իսրայէլն անւանելով «աշխարհի ամենադաժան վարչակարգը՝ վերջին 15 ամիսների ընթացքում իր կատարած վայրագութիւնների պատճառով», ԻՅՊԿ փոխծովակալը յայտարարել է, որ բռնապետութիւնը երբեք յաւերժ չի լինում:

Related Articles

Back to top button