Հայաստան - ԱրցախՔաղաքական
Հայաստանը հետաքրքրւած է ներդրումներով հնդկական պաշտպանական միջանցքում

«ԱԼԻՔ» – Յունաստանի եւ Հայաստանի պաշտպանական ընկերութիւնները հետաքրքրւածութիւն են յայտնել Ութար-Պրադեշ ապագայ պաշտպանական միջանցքում ներդրումներ կատարելու հարցում: Այս մասին ըստ News.am-ի՝ տեղեկացրել է The Times of India-ն։
Երկու երկրների կառավարութիւնների ներկայացուցիչները հանդիպել են Հնդկաստանի ՊՆ գլխաւոր քարտուղար Մանոջ Կումար Սինգհի հետ պաշտպանական ցուցահանդէսի շրջանակում, որը տեղի է ունեցել Աթենքում, եւ քննարկել են հնարաւոր համագործակցութիւնը հնդկական ընկերութիւնների հետ։
Սինգհը գլխաւորել է պատւիրակութիւնն Աթենքի ցուցահանդէսում, որտեղ նա հանդիպել է ճիւղի այլ ղեկավարներ հետ՝ քննարկելու համար ներդրումներն այդ պաշտպանական միջանցքում։