ԻրանՀայաստան - Արցախ

ՆԱԽԱԳԱՀ ՌԷՅԻՍԻՆ ԿԱՐԵՒՈՐ ԴԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ՀՅԴ Բիւրոյի ցաւակցագիրը

Մայիսի 19-ին տեղի ունեցած Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի, արտգործնախարարի եւ այլ պաշտօնատար անձանց ողբերգական մահւան առիթով Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջնորդ այաթօլլահ Սէյէդ Ալի Խամենէիին ցաւակցական հեռագիր է յղել ՀՅԴ Բիւրօն:

Ցաւակցութեան խօսքում ափսոսանք է յայտնւել այս մեծ կորստի առիթով: Մասնաւորապէս նշւել է, որ նախագահ պարոն Ռէյիսին կարեւոր դեր է ունեցել Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնների զարգացման գործում։

ՀՅԴ Բիւրօն իր ցաւակցությունն է յայտնել Իրանի ղեկավարութեանը, ժողովրդին եւ կառավարութեանը, յատկապէս հանգուցեալների ընտանիքներին, այս ցաւալի կորստի համար եւ մաղթել է նրանց աստծւածային համբերութիւն:

ՀՅԴ Բիւրօ

20.05.2024 թ.

Related Articles

Back to top button