ԻրանՀայաստան - Արցախ

ԿԻՍՈՒՄ ԵՆՔ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԻՐԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՒԸ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ցաւակցագիրը

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմինն իր ցաւակցութիւնն է յայտնում ուղղաթիռի կործանման հետեւանքով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռէյիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդօլլահեանի, Թաւրիզում առաջնորդի ներկայացուցիչ այաթօլլահ Սէյէդ Մոհամմադ Ալ Հաշեմիի, Արեւելեան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ Սէյէդ Մահդի Մուսաւիի ե ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհւելու կապակցութեամբ։

Կիսում ենք եղբայրական Իրանի ժողովրդի ցաւը՝ մեր անկեղծ վշտակցութիւնը փոխանցելով ԻԻՀ Գերագոյն հոգևոր առաջնորդ Սէյէդ Ալի Խամենէիին, զոհերի ընտանիքներին, Իրանի բարեկամ ժողովրդին։ Համոզւած ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը եւ նրա իմաստուն ժողովուրդը կը յաղթահարի անասելի ցաւը։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

20.05.2024 թ.

Related Articles

Back to top button