Նախագահները Ալիեւի դեսպան Փաշինեանի հետ ի՞նչ խօսեն, Մխիթար Սպարապետը մելիք Ֆրանգիւլի հետ կը բանավիճէ՞ր
«ԱԼԻՔ» – Չորս տարի է՝ բոլորին մեղադրում է Արցախի համար, բացի իրենից, մարտահրաւէրը միայն երեք նախագահներին չէ, դա մարտահրաւէր է Հրանտ Բագրատեանին, Վազգէն Մանուկեանին, Վազգէն Սարգսեանին, ովքեր այդ տարիներին աշխատել են անվտանգութեան խորհրդում։ 24TV-ի «Հարցազրոյց Հերմինէ Միքայէլեանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդւարդ Շարմազանովը։
«Փաշինեանը բանավէճի կարող է հրաւիրել Արտաշէս Առաջինին ու Տիգրան Մեծին, բոլորին մեղաւոր է համարում, ասում է՝ հազարամեակներով կադաստրի թուղթ չենք ունեցել։ Նա նոր արհաւիրք է բերում, դրա համար փորձում է վերջնական կապիտուլիանտի, հողատուի պիտակը հանել, նոր զիջումների է պատրաստւում։ Նախագահները նախագահների հետ կարող են բանավիճել, Ալիեւի ու Էրդողանի դեսպան Փաշինեանի հետ ի՞նչ բանակցեն, նա թուրքական նարատիւի լաւագոյն պրոպագանդիստն է։ Մխիթար Սպարապետը մելիք Ֆրանգիւլի հետ կը գնա՞ր բանավիճելու, դաւաճանին պատմութիւնն իր տեղում է պահում»,- ընդգծեց Շարմազանովը։
ՀԵՐՄԻՆԷ ՄԻՔԱԷԵԼԵԱՆ