ՄիջազգայինՔաղաքական

Հարիւրաւոր ցուցարարներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ պահանջելով ներգաղթեալների զանգւածային արտաքսում

«ԱԼԻՔ» – Զայրացած ցուցարարները դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ պահանջելով ներգաղթեալների զանգւածային արտաքսում այն ​​բանից յետոյ, երբ սաուդցի ներգաղթեալը սուրբ ծննդեան տօնավաճառում 5 մարդու է սպանել, յայտնում է Daily Mail-ը:

Շուրջ 700 ցուցարարներ բղաւել են՝ «Ով չի սիրում Գերմանիան, թող հեռանայ Գերմանիայից», «Միգրացիան սպանում է», «Մենք պէտք է հետ վերցնենք մեր քաղաքները, մեր գիւղերը եւ մեր հայրենիքը»։

Յիշեցնենք` դեկտեմբերի 20-ի երեկոյեան Գերմանիայի արեւելքում գտնւող Մագդեբուրգ քաղաքում սաուդցի ներգաղթեալը աւտոմեքենայով մխրճւել էր սուրբ ծննդեան տօնավաճառի տարածքում գտնւող բազմութեան մէջ։ 

Նա ձերբակալւել է։ Նախնական տեղեկութիւններով՝ վրայերթը կանխամտածւած է եղել, աւտոմեքենան վարել է Սաուդեան Արաբիայում ծնւած 50-ամեայ Թալեբ Ա.-ն, որը 2006 թւականից բնակւում է Գերմանիայում, մասնագիտութեամբ բժիշկ-հոգեբոյժ է եւ հոգեթերապեւտ:

Related Articles

Back to top button