Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Թուրքիայի արտգործնախարարը նշել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի ստորագրման ժամկէտը

«ԱԼԻՔ» – Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Ղարաբաղում տարածքների Ադրբեջանի օկուպացիայից յետոյ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը «խաղաղութեան եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնների տեսանկիւնից պատմական ռիսկի դիմեց»: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում են թուրքական լրատւամիջոցները։

Այդ գործընթացի համար շնորհակալութիւն յայտնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ նրա զինակիցներին՝ Ֆիդանը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւս ապահովել է պատմական համաձայնագիրը Վաշինգտոնում։

Ըստ նրա՝ վերջնական ստորագրութիւնները դեռեւս չեն արւել Վաշինգտոնում, եւ ստորագրումը սպասւում է յաջորդ տարւայ առաջին կէսին։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պէս մենք եւս արագ կը կարգաւորենք յարաբերութիւնները Հայաստանի հետ»,- նշել է Ֆիդանը։

Related Articles

Back to top button