ԻրանՄիջազգայինՔաղաքական
Արաղչի. Սաուդեան Արաբիային ներկայացւել են Իրան-ԱՄՆ բանակցութիւնների զարգացումները

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին հեռախօսազրոյցի ընթացքում Սաուդեան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆէյսալ բին Ֆարհանին տեղեկացրել է Իրանի եւ Միացեալ Նահանգների միջեւ ընթացող միջուկային բանակցութիւնների վերջին զարգացումների մասին։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ չորեքշաբթի՝ փետրւարի 18-ին, կայացած զրոյցում կողմերը քննարկել են նաեւ երկկողմ յարաբերութիւններին առնչւող հարցեր։
Սաուդեան Արաբիայի արտաքին գործերի նախարարը, շնորհակալութիւն յայտնելով ներկայացւած պարզաբանումների համար, յոյս է յայտնել ընթացող բանակցութիւնները կը շարունակւեն մինչեւ շօշափելի արդիւնքների հասնելը։



