Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխանութիւնը հատեց եւս մէկ կարմիր գիծ

ԱԺՄ յայտարարութիւնը

Ազգային ժողովրդավարական միութիւն (ԱԺՄ) կուսակցութեան նախագահ Վազգէն Մանուկեանի յայտարարութիւնը.

«Իշխանութիւնը հատեց եւս մէկ կարմիր գիծ՝ քրէական հետապնդում յարուցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դէմ եւ խափանման միջոց ընտրելով երկրից բացակայելու արգելքը։

Ամէն մի կարմիր գիծ հատելով՝ այս իշխանութիւնը հարւածում է մեր պետութեանն ու մեր ապագային։

Այս ամէնը սկսւեց բանակը «մաքրելու» թէզից. թուլացնելով ու քայքայելով բանակը՝ հնարաւորութիւն տւեց հակառակորդին յարձակւելու։

Յետոյ եկաւ դատարանները «մաքրելու» թէզը. քայքայեց դատական համակարգը, տարիների ընթացքում դատարանների քիչ թէ շատ ձեռք բերած անկախութիւնն ու օրէնքով առաջնորդւելու առաքելութիւնը։

Այժմ «մաքրում» է եկեղեցին՝ հեռանկարում ցանկանալով քայքայել մեր ժողովրդի հոգեւոր, 1700-ամեայ ձողը՝ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին։

Յաջորդ կարմիր գիծը, որը հատելու է այս իշխանութիւնը, լինելու է իւրաքանչիւր քաղաքացու կեանքն ու ընտանիքը։ Այստեղ էլ է ցանկանալու «մաքրութիւն» մտցնել՝ վերջնականապէս քայքայելով հայ ժողովրդին ու մեր պետութիւնը։

Ինչքա՞ն կարող ենք հանդուժել»:

Related Articles

Back to top button