Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լիլիթ Գալստեան. «Ձեր լռութիւնը դիակապտութեան է հաւասարազօր»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Տաւուշում տեղի ունեցող իրադարձութիւնների կապակցութեամբ Երկրապահ կամաւորականների միութեան լռութեանը։

«ՁԵՐ ԼՌՈՒԹԻՒՆԸ ԴԻԱԿԱՊՏՈՒԹԵԱՆ Է ՀԱՄԱԶՕՐ

Երկրապահից հանէք -պահել- արմատը։ Դուք ԵՐԿԻՐ ՊԱՀԵԼՈՒ հետ կապ չունէք։ Հիմա դուք ուրիշ բան էք պահում, որը ո՛չ ԵՐԿՐԻ, ո՛չ արժանապատւութեան, ո՛չ պետականութեան, ո՛չ էլ հայ մարդու հետ կապ ունի։

Երկրապահը մեզ հող ու հայրենիք վերադարձնողն էր, հողի ու ինքնութեան համար նահատակւողը, թշնամու առաջ չծնկողը, մեզ յաղթանակ ու արժանապատւութիւն պարգեւողը։
Ձեզանից սահման կամ մարտական դիրք պահել չեմ ակնկալում։ Շատերդ այդ տարիքում չէք…

Բայց ձեր լռութիւնը ԴԻԱԿԱՊՏՈՒԹԵԱՆ է համազօր, դահճի կուրութեան…

Դուք լռում էք ու հաշտւում՝ տեսնելով խոշտանգւող Հայրենիքը, Հողն ու անարգւող Հայոց Դրօշը, որի փեշերը համբուրել էք կամ երազել հանգչել նրա տակ։
Ձեր լռութիւնը ԴԻԱԿԱՊՏՈՒԹԵԱՆ է համազօր, երբ ամէն օր պղծական վարքով անարգւում է ձեր առաջնորդի ու Սպարապետի՝ Վազգէնի (Սարգսեան-ԽՄԲ.) յիշատակն ու ուխտը, ձեր եղբայրերի արեամբ թանձրացած հողն են ուրանում։

Ձեր լռութիւնը ԴԻԱԿԱՊՏՈՒԹԵԱՆ է համազօր, որովհետեւ դուք լռում էք երեսուն արծաթի լռութեամբ՝ դառնալով կոյր վկան ցաւից ոռնացող, որբացող ու բզկտւող ՄԵՐ ԵՐԿԻՐԻ։

Քանդէք ձեզ կաշկանդող կապանքները, թուլութիւնն ու նւաստացումը, կոտրէք ձեր լռութիւնը, արթնացրէք ձեր խիղճն ու արժանապատւութիւնը…

Ձեր լռութիւնը չի ՆԵՐՒԵԼՈՒ…»,- գրել է նա։

Related Articles

Back to top button