ՄիջազգայինՔաղաքական

Վարուժան Գեղամեան.  «Ոչ մի զիջում չի բաւարարում ու զսպում Ադրբեջանին»

«ԱԼԻՔ» – Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից զէնքի գնումների ծաւալի կտրուկ աճին:

«Լրագրող Դաւիթ Գալստեանը բաց աղբիւրների հետախուզութեան հիման վրայ ցոյց է տալիս, որ վերջին շաբաթներին Ադրբեջանը կրկնապատկել է զէնքի գնումն ու տեղափոխումը Ադրբեջան։

Սա հնարաւոր ռազմական յարձակման նախանշաններից է։

Ընդորում՝ այն պայմանաւորւած չէ միայն ժամանակով, այլ վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը ռազմական ճնշման գործիքը դիտարկում է որպէս հիմնականներից մէկը Հայաստանի դէմ իր վարած տոտալ պատերազմում։

Սա փաստում է, որ.

-Ոչ մի «խաղաղութեան բանակցութիւն» չի փոխում Ադրբեջանի տրամադրւածութիւնն ու նպատակները,

-ոչ մի զիջում չի բաւարարում ու զսպում Ադրբեջանին,

-զիջումները, պայքարից հրաժարումը, ընդհակառակը, աւելի են գրգռում Ադրբեջանին ու հեշտացնում յաջորդ ճնշումը։

Մօտ հեռանկարում ներկայումս վարւող այս արտաքին ու անվտանգային քաղաքականութիւնը յանգեցնելու է աւելի խորը ճգնաժամի։

Սա է միակ ու գլխաւոր օրակարգը։

Այլընտրանքը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի բանակցում է տարածաշրջանի երկրների հետ»,- գրել է նա:

Related Articles

Back to top button