ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Երեւանում կայացած «Կովկասը եւ իրանական աշխարհը» միջազգային գիտաժողովում դոկտ. Ահմադ Քազեմին ներկայացրել է «Թուրանական աշխարհ»-ի ստեղծումը Եւրասիայում-նպատակներ եւ հետեւանքներ» թեման

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Երեւանի Սլաւոնական համալսարանի նախաձեռնութեամբ տեղի ունեցած «Կովկասը եւ իրանական աշխարհը» միջազգային գիտաժողովի զեկուցաբերներից էր Միջազգային իաւունքի եւ Եւրասիայի հարցերով աւագ փորձագէտ դոկտ. Ահմադ Քազեմին:

Գիտաժողովին իրանցի փորձագէտն իր «Թուրանական աշխարհի կառուցումը Եւրասիայում» յօդւածով անդրադարձել է երեւոյթի նախագծող կողմերին եւ նրանց  նպատակներին ու հնարաւոր հետեւանքներին։

Դեկտեմբերի 12-ին եւ 13-ին Երեւանի Սլաւոնական համալսարանի (Ռուս-Հայկական համալսարան) Արեւելագիտութեան ֆակուլտետի նախաձեռնութեամբ տեղի ունեցած միջազգային այս գիտաժողովում Ռուսաստանից, Իտալիայից ժամանած ականաւոր դասախօսների ու գիտաշխատողների կողքին ներկայ են եղել նաեւ Իրանից, Վրաստանից եւ Հայաստանից զեկուցաբերներ։ Այս մասին է տեղեկացնում դոկտ. Ահմադ Քազեմիի պաշտօնական կայքէջը: Կայքէջը նեկայացրել է նաեւ դոկտ. Ահմադ Քազեմիի ներկայացրած յօդւածի համառօտ պատկերը:

Դոկտ. Քազեմին խօսելով «Թուրանական աշխարհ»-ի կառուցման փուլերի մասին, այն ներկայացրել է որպէս՝ տենտեսական երթուղիների միջոցով, ինչպէս նաեւ հաղորդակցական ճանապարհներով տարածաշրջանի երկրների ինքնիշխանութիւնը վտանգելու կամ թուլացնելու   անգլօ-սաքսոնական ծրագրի մի մասը Եւրասիայում:

Քազեմին նախ անդրադարձել է Եւրասիայում «Թուրանական աշխարհ» ստեղծելու գաղափարի սկզբնաւորման պատմութեանը՝ 1992-ին եւ 1993-ին, որն Անկարայում թուրքալեզու առաջնորդների գագաթաժողովի արդիւնքներից էր: «Իսկ 2009-ին Նախիջեւանում ստեղծելով «Թուրքալեզու երկրների խորհրդարան» այն մէկ քայլ եւս առաջ շարժւեց»,- նշւած է կայքէջում:

«Ծրագրին հետամուտ լինելը, յատկապէս,  Ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ (2020 թ.), շրջադարձային առիթ ստեղծեց դրա հեղինակների համար:

44-օրեայ պատերազմից յետոյ, որը տեղի ունեցաւ Բաքւի,  Անկարայի, Անգլիայի եւ Իսրայէլի ռեժիմի անմիջական մասնակցութեամբ ու համաձայնութեամբ, «Թուրքալեզու երկրների խորհրդարանը» 2021 թւականին իր աշխատանքներն աւելի համակրգւած առաջ մղելով  աւելացրեց եւ կանոնաւոր դարձրեց հանդիպումների յաճախականութիւնը, այդ թւում՝ ղեկավարների մակարդակով»,- իր զեկոյցում նշել է նա։

Դոկտ. Քազեմին յաւելել է, որ  այսպիսով, 2020-ից 2024 թւականների  այս կազմակերպութեան հաստատումները թւով աւելին է, քան 1992-ից 2019 թւականներին հաստատւածները:

«Նշւած կազմակերպութեան որոշումներից էր նաեւ «Նոր Թուրան»-ի  դրօշը, մէկ միասնական այբուբեն ունենալը, ընդհանուր դասագրքերը, միասնական լրատւամիջոցի ստեղծումը, ինչպէս նաեւ միասնական արժոյթի գաղափարը, որին պիտի յաջորդի «Թուրանական յատուկ տնտեսական գօտի»-ի ստեղծումը: «Նպատակը  ամրապնդել քաղաքական, տնտեսական, անվտանգային եւ ռազմական համագործակցութիւն՝ «Թուրքական դար» մուտք գործելու կարգախօսով»,- նշել է փորձագէտը:

Յօդւածը, «յարձակողական ռազմավարութեան» տեսութեան հիման վրայ ներկայացրել է Եւրասիայում արհեստածին Թուրանեան աշխարհի ​​ձեւաւորման հետեւանքները՝ Հունգարիայից ու Թուրքիայից մինչեւ Սինցզեան (Չինաստան), որով փորձագէտը փորձել է պատասխանել այն հարցին, թէ ինչով է պայմանաւորւած «Թուրքական աշխարհ»-ի ձեւաւորման հիմքերի բացակայութիւնը՝ բովանդակային, ինքնութեան եւ մշակութային տարբերութիւնների առկայութեամբ, կամ  ովքեր են այս նախագծի հեղինակները եւ որո՞նք են նրանց նպատակները: Ի՞նչ ազդեցութիւն է թողնելու Թուրանեան աշխարհի ձեւաւորումը Եւրասիայի վրայ, կամ ի՞նչ մարտահրաւէրների է բախւելու տարածաշրջանը:

Յօդւածի բացայայտումները ապացուցում են, որ «Թուրանական աշխարհ»-ը Լոնդոնի հաշւարկւած ծրագիրն է՝ վերակենդանացնելու «19-րդ դարի անգլիական պանթուրանիզմի» նախագիծը, որի պատմական չափերը գտնւում են այնպիսի տեսաբանների մտքերում, ինչպիսին «Առնոլդ Թւեն Բի»-ն է։ «Թուրանական աշխարհի նպատակն է Եւրասիայում ստեղծել անգլօ-սաքսոնական կարգ՝ հակազդելու Ռուսաստանին, Չինաստանին եւ Իրանին, գերիշխելու կենտրոնի էներգետիկ եւ տարանցիկ նախագծերի վրայ, ընդլայնել ՆԱՏՕ-ն այս տարածաշրջանում, ստեղծել «իսրայէլցիների աջակցութեան» կենտրոն։ Իսկ «էթնիզմի» միջոցով թուլացնել կամ քայքայել տարածաշրջանի երկրները»,- արձանագրել է փորձագէտը:

Դոկտ. Քազեմին եզրակացրել է, որ «Թուրանական աշխարհ»-ի ձեւաւորման ամենակարեւոր մարտահրաւէրը Հայաստանի հարաւն է, որտեղից աշխարհագրական կապի բացակայութիւնը, ինչպէս նաեւ Իրանի եւ Ֆրանսիայի օրիանկով որոշ  երկրների աջակցութիւնը Հայաստանի տարածքային ամբողջականութեանն է, եւ այդ երկրների հակադրումը արտատարածքային միջանցքի ստեղծշամնն է: 

Նա կարեւորելով էթնօցենտրիզմի երեւոյթը երկրներում ներքին խնդիրներ ստեղծելու հարցում, նշել է. «Թեհրանի, Մոսկւայի եւ Պեկինի նոր աշխարհակարգին անցնելու ՆԱՏՕ-ի ծրագրին դիմակայելը փորձ է արւում կոտրել էթնօցենտրիզմի գործօնային լծակով»:

Related Articles

Back to top button