ՄիջազգայինՔաղաքական

Բորիս Ռոժին. «Կան բոլոր նախադրեալները, որ առաջիկայ մէկ-երկու տարում այդ հակամարտութիւնը վերսկսւի»

«ԱԼԻՔ» – Ռազմաքաղաքական լրագրութեան կենտրոնի փորձագէտ Բորիս Ռոժինը Alpha News-ի հետ զրոյցում Ադրբեջանի կողմից Իսրայէլից զէնք գնելու փաստը։

«Ադրբեջանը բաւականաչափ զէնք է ստանում Իսրայէլից: Այնպէս որ, այս առումով Ադրբեջանը հետեւում է Իսրայէլի հետ համագործակցութեան իր վաղեմի քաղաքականութեանը։ Ադրբեջանն իր նպատակներն ունի՝ կապւած այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի նկատմամբ վերահսկողութեան հետ։ Շատ հաւանական է Անդրկովկասում ռազմական գործողութիւնների կոնսերւացումը, կրկին Նախիջեւանից դէպի Ադրբեջան միջանցք ստանալու եւ հետագայում դէպի Բաքու թուրքական միջանցք ստեղծելու նպատակով։ Իմ կարծիքով, նման սցենարի հաւանականութիւնը բաւականին մեծ է։

Մեր օրերում խաղաղութեան պայմանագրերն աւելին արժեն, քան այն թուղթը, որի վրայ դրանք գրւած են։ Միջազգային իրաւունքը ներկայումս չի գործում։ Այն երկրները, որոնք չեն կարող պաշտպանել իրենց շահերը, սնունդ են հանդիսանում հարեւան երկրների համար։ Կան բոլոր նախադրեալները, որ առաջիկայ մէկ-երկու տարում այդ հակամարտութիւնը վերսկսւի։ Իսկ Իսրայէլն ունի կոմերցիոն շահ եւ քաղաքական շահ: Բացի այդ, դա կը հարւածի Անդրկովկասում Իրանի դիրքերին, քանի որ սկզբունքօրէն հնարաւոր է ճնշում գործադրել Իրանի վրայ Ադրբեջանի տարածքից»,- ասել է Ռոժինը։

Related Articles

Back to top button