ՏԱՒՈՒՇ՝ EXPRESS
Երէկ՝ ապրիլի 28-ին.
-Քաղաքացիները տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Եղեգնաձորի հատւածում՝ ի աջակցութիւն Տաւուշի:
-Տաւուշի բնակիչները փակել են Երեւան-Դիլիջան աւտոճանապարհը: Աւտոճանապարհը փակ է եղել մօտ մէկ ժամով:
-«Տանան հեռու խոխէք» նախաձեռնութիւնը, Արցախի մեծ եռագոյնով, Հանրապետութեան հրապարակում ակցիա է անց կացրել՝ ի աջակցութիւն Տաւուշի: Մասնակիցները «Տաւուշ», «Արցախ», «Միացէք» են վանկարկել:
-Իրազեկման ակցիաներ են անց կացւել Երեւանում, Շիրակի մարզում, Աբովեանում եւ մի շարք այլ բնակավայրերում: Փողոցներում յայտնւել են պաստառներ «Մենք թուրքին յանձնելու հայրենիք չունենք», «Մեր եղբայրների արեամբ պահւած հողը չենք թողնի դաւաճանութեամբ յանձնել թշնամուն», «Արցախ յանձնողը Տաւուշն էլ կը յանձնի», «Նիկոլ հողատու», «Տաւուշը հայրենիք է», «Ոտքի, քանի չի յանձնել», «Տաւուշը յանձնողին կը յանձնենք հողին», «Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը» եւ այլ գրութիւններով պաստառներ ու թռուցիկներ: