Տիգրան Աբրահամեան. «Ադրբեջանի հետ սահմանային հարցերում առկայ խորը խնդիրները կարող են պայթիւնի բերել, ինչի նախանշանները ուրւագծւում են ադրբեջանական քարոզչական ռեսուրսներում»
Մի քանի օր առաջ Ադրբեջանի առանցքային պաշտօնեաներից մէկը՝ Հաջիեւը, բաւականին վտանգաւոր հետեւանքներ ունեցող յայտարարութիւն արեց, որը, կարծես, լայն քննարկումների առարկայ չդարձաւ: Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։
«Վերջինս նշեց, որ սահմանազատման/սահմանագծման գործընթացը բարդ եւ երկարատեւ է եւ այն պէտք է դուրս բերւի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցութիւնների փաստաթղթից եւ առանձին քննարկւի:
Սրանով փաստացի ընդգծւում է այն հանգամանքը, որ սահմանային հարցերով խնդիրներն այնքան անլուծելի են կամ կողմերն այնքան հեռու են փոխադարձ համաձայնութեան հասնելու հնարաւորութիւնից, որ այն թողնում են հիմնական փաստաթղթի քննարկումներից դուրս կամ զուգահեռ՝ ինչպէս կուզէք:
Դեռ մի կողմ դնենք այն հանգամանքը, որ եթէ նոյնիսկ մի փուլում ինչ-որ փաստաթուղթ ստորագրւի, դա կարող է զուտ հռչակագրային կամ բարի ցանկութիւնների նշանակութիւն ունենալ: Առաջին սպառնալիքն այն է, որ սահմանային հարցերում առկայ խորը խնդիրները կարող են իրադրային նոր սրացումների կամ պայթիւնի բերել, ինչի նախանշանները պարբերաբար ուրւագծւում են ադրբեջանական հիմնական քարոզչական ռեսուրսներում»,- գրել է Աբրահամեանը: