16 ամիս է՝ ԱԱԾ-ն դատարան չի ներկայացրել Հայաստան իմ մուտքի արգելքի պատճառները
Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների Համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը, որի մուտքը Հայաստան 2022 թ․ յուլիսի 14-ին արգելւել է ՀՀ իշխանութիւնների կողմից, գրել է.
«Յարգելի ընկերներ, ես կրկին Հայաստան մուտքի իմ արգելքի տակ եմ։ Ազգային անվտանգութեան ծառայութեան կայացրած որոշման դէմ իմ ներկայացրած հայցի նախնական դատական նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։
Դատաւորը տարակուսեց, որ 16 ամիս անց Ազգային անվտանգութեան ծառայութիւնը դեռ չէր ներկայացրել իմ արգելքի պատճառները։
Դատական համակարգը հասկանում է, որ գործն ամբողջութեամբ դատարկ է։ Դատաւորը 10 օր ժամանակ է տւել Ազգային անվտանգութեան ծառայութեանը՝ բացակայող փաստաթուղթը գործին աւելացնելու համար։
Յաջորդ նիստում, որը նշանակւած է յունւարի 25-ին, կը պարզւի, թէ արդեօք ես իրաւասու եմ, ինչպէս ես եմ խնդրում, ֆիզիկապէս մասնակցել դատական նիստին։ Շնորհակալութիւն բոլորիդ աջակցութեան համար»։
Մուրադ Փափազեան
ՀՅԴ Բիւրոյի անդամ,
Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների Համակարգող խորհրդի համանախագահ