Բանակի ռազմածովային ուժերը համալրւել են «Թալայիէ» եւ «Նասիր» թեւաւոր հրթիռային համակարգերով
«ԱԼԻՔ» – «Թալայիէ» ռազմավարական թեւաւոր հրթիռային համակարգը, «Նասիր» թեւաւոր հրթիռային համակարգը եւ առաջին էլեկտրոնային պատերազմի եւ հետախուզական ուղղաթիռները Նոբովաթի երրորդ շրջանում միացել են Իրանի Իսլամական Հանրապետութեան ռազմածովային ուժերի հարաւային նաւատորմին։
Իրանի Իսլամական Հանրապետութեան ռազմածովային ուժերի հրամանատար, դեր-ծովակալ Շահրամ Իրանիի ներկայութեամբ երէկ՝ դեկտեմբերի 24-ին Նոբովաթի երրորդ շրջանում բանակի հարաւային նաւատորմին միացել են «Թալայիէ» ռազմավարական թեւաւոր հրթիռային համակարգը, «Նասիր» թեւաւոր հրթիռային համակարգը եւ առաջին էլեկտրոնային պատերազմի եւ հետախուզական ուղղաթիռները։
Parstoday-ի համաձայն՝ «Թալայիէ» ռազմավարական թեւաւոր հրթիռային համակարգը, «Նասիր» թեւաւոր հրթիռային համակարգը, ռազմածովային նաւատորմի առաջին էլեկտրոնային պատերազմի ուղղաթիռը, առաջին հետախուզական ուղղաթիռը, «երկիր-երկիր» դասի հրթիռային համակարգերը, «Ջամարան» ականակիր նաւի համար նախատեսւած «Սանջար» խելամիտ անօդաչու թռչող սարքը, բազմաֆունկցիոնալ եւ հետախուզական անօդաչու թռչող սարքերի համակարգը, որ կիրառւում է էլեկտրոնային պատերազմի համար, ջրասուզակների յայտնաբերման համակարգը եւ նաւահանգիստներում ու խարսխային կայաններում օգտագործւող Sirvan քարշակը այն համակարգերի մի մասն են, որոնց շնորհանդէսը տեղի է ունեցել այսօր։
«Թալայիէ» հրթիռն աւելի քան 1000 կիլոմետր հեռահարութեամբ խելացի թեւաւոր հրթիռ է, որը կարող է փոխել ուղղութիւնը եւ ընտրել նոր թիրախ եւ բարձր մակարդակում անակնկալի բերել թիրախը։
«Նասիր» թեւաւոր հրթիռը, որի հեռահարութիւնը գերազանցում է 100 կիլոմետրը, ունի կատարեալ կործանարար ուժ եւ տեղադրւած է ռազմածովային ուժերի տարբեր դասի էսկադրոնային ականակիրների վրայ։ Եւ այսօր ռազմածովային ուժերին միացել է «Նասիր» հրթիռով յագեցած մի նաւ։
Ուղղաթիռների վրայ տեղադրւած էլեկտրոնային պատերազմի համակարգերն օգտագործւում են ինքնապաշտպանութեան ոլորտում, փափուկ եղանակով, եւ կարող են խաբել բոլոր տեսակի հրթիռներ։
Հետախուզական համակարգերով յագեցած ուղղաթիռները տեղեկութիւններ հաւաքելով բարեկամին թշնամուց տարբերակող համակարգերով ու տեսախցիկներով, մեծապէս օգնում են քաղաքացիական նաւագնացութեանը եւ ռազմածովային պատերազմին։