Հայաստան - Արցախ

Տիգրան Աբրահամեան. «Չպարզաբանւած այս մեղադրանքը բաւականին մտահոգիչ իրավիճակ է ստեղծում»

Տիգրան Աբրահամեանը գրել է.

«Հայ-ռուսական յարաբերութիւնների սրման եւ ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծւած իրավիճակի մասին վերջերս ուշագրաւ յայտարարութիւն հնչեցրեց ԱԽ քարտուղարը, որը չնկատւեց կամ լայն քննարկումների առարկայ չդարձաւ:

Վերջինս անդրադառնալով ՌԴ-ից սպառազինութեան մատակարարումների խնդիրներին նշեց, որ «ՌԴ-ից մեզ ասել են, որ ձեզ զէնք չենք մատակարարում, որպէսզի ձեր դիրքորոշումը չկոշտանայ»:

Արմէն Գրիգորեանը հրաժարւել է ասել, թէ կոնկրետ ո՞ր ռուս պաշտօնեան է նման բան ասել, սակայն նրա հարցազրոյցից 4-5 օր է անցել ու ՌԴ-ից պարզաբանում չի եղել:

Այս յայտարարութիւնն ուշադրութեան է արժանի այն տեսանկիւնից, որ մինչեւ այս պահը, ՌԴ-ից զէնքի մատակարարման խնդիրների համատեքստում, նման պատճառ չէր ներկայացւել եւ որքան էլ այս յայտարարութիւնը դիտարկւի հակառուսական տրամադրութիւնների համատեքստում, այնուամենայնիւ, ՀՀ բարձրաստիճան պաշտօնեայի կողմից չափազանց ծանր մեղադրանք է հնչել, որը Մոսկւան չի պարզաբանել:

Հաշւի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ տարբեր պաշտօնեաներ ուղղակի եւ անուղղակի արձագանգում են ՀՀ-ից հնչող յայտարարութիւններին, այդ թւում` ԱԽ քարտուղարի, չպարզաբանւած այս մեղադրանքը բաւականին մտահոգիչ իրավիճակ է ստեղծում»:

168.am

Related Articles

Back to top button