Հայաստան - Արցախ

Երեւանը Մոսկւային տեղեակ է պահել ռուս սահմանապահներին «Զւարթնոց» օդանաւակայանից դուրս բերման հարցի յստակ որոշման մասին

Հայաստանը ռուս սահմանապահների «Զւարթնոց» օդանաւակայանից դուրս բերման հարցի յստակ դիրքորոշում ունի, այդ յստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին պաշտօնական նամակով տեղեակ պահել ենք: Այս մասին երէկ՝ մարտի 6-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ ասել է ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը:

«Հայաստանի դիրքորոշումը այն է, որ Հայաստանի սահմանապահ զօրքերը պէտք է ամբողջութեամբ իրականացնեն ծառայութիւն «Զւարթնոց» օդանաւակայանում»,- ասել է նա:

Յիշեցնենք, որ մարտի 6-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Հայաստանը որոշում չի կայացրել Երեւանի «Զւարթնոց» օդանաւակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերեալ, պաշտօնական ուղիներով Ռուսաստանին այդ մասին չի հաղորդւել:

 Tert.am

Related Articles

Back to top button