ԻրանՄիջազգայինՔաղաքական
Սպիտակ տուն. Իրանի հետ բանակցութիւններում առաջընթաց կայ, սակայն դեռ հեռու ենք համաձայնութիւնից

Սպիտակ տան խօսնակը յայտարարել է, որ Իրանի հետ ընթացող բանակցութիւնների ընթացքում որոշ առաջընթաց է արձանագրւել, սակայն կողմերը դեռեւս զգալիօրէն հեռու են վերջնական համաձայնութեան հասնելուց։
Ըստ «Թասնիմ» լրատւական գործակալութեան հաղորդման՝ Սպիտակ տան խօսնակ Քերոլայն Լիւիթը, անդրադառնալով Իրանի վերաբերեալ ամերիկեան պաշտօնեաների յայտարարութիւններին, նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջնահերթութիւն է տալիս Իրանի հարցում դիւանագիտական լուծումներին։
Սպիտակ տան խօսնակի խօսքով՝ Թրամփի վարչակազմը շարունակում է ընդգծել դիւանագիտական ուղու ընտրութիւնն Իրանի հետ փոխգործակցութեան շրջանակում եւ համաձայնութեան ձեռքբերումը դիտարկում է որպէս նախընտրելի տարբերակ։



