Իշխան Սաղաթէլեան. «Բարեկամ Սիրիայում, մասնաւորապէս, Հալէպում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է»
«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթէլեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սիրիայ զարգացումներին, մասնաւորապէս՝ Հալէպում տիրող իրավիճակին:
«Բարեկամ Սիրիայի Արաբական Հանրապետութիւնում, մասնաւորապէս, հայահոծ Հալէպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է:
Երէկ եւ այսօր ստեղծւած իրավիճակի մասին հեռախօսազրոյց եմ ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան տիկին Նորա Արիսեանի, Բերիո հայոց թեմի առաջնորդարանի հանրային կապերի պատասխանատու Վրէժ Յագուպեանի, Սիրիայի Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր Մարիա Գաբրէլեանի հետ:
Իմ եւ ՀՅԴ Հայաստանի կառոյցի անունից զօրակցութիւն եմ յայտնել բարեկամ Սիրիայի ժողովրդին եւ սիրիահայութեանը, ովքեր այս ծանր օրերին դիմագրաւում են ահաբեկչական ուժերի եւ կենտրոնների կողմից հրահրւած հերթական ագրեսիան՝ վստահութիւն յայտնելով, որ Սիրիայի Արաբական Հանրապետութիւնը կը յաղթահարի այս մարտահրաւէրը»,- գրել է նա: