ԻրանՔաղաքական

Իրանի առաջին փոխնախագահ. Ֆիլտրինգը թուլացնում է մեր անվտանգային վերահսկողութիւնը

Նախագահի առաջի տեղակալ Մոհամմադռեզա Արեֆը յայտարարել է, որ տեխնոլոգիական սահմանափակումների եւ համացանցի ֆիլտրինգի քաղաքականութիւնը արդիւնաւէտ չէ՝ ընդգծելով, որ զտիչների լայն կիրառումը թուլացրել է երկրի անվտանգային վերահսկողութիւնը։

Ղոմում ճեմարանի դասախօսական կազմի հետ հանդիպման ժամանակ Արեֆը նշել է, որ վերջին պատերազմների ընթացքում Իրանը նաեւ տուժել է ֆիլտրինգի հետեւանքներից։

Նրա խօսքով՝ կառավարութիւնը պէտք է կարողանայ վերահսկել եւ կառավարել համացանցային տարածքը, այն ամբողջութեամբ սահմանափակելու փոխարէն։

Նա համացանցը համեմատել է մայրուղու հետ՝ նշելով, որ եթէ այդ ճանապարհին մի մեքենայ խախտում է կանոնները, դրա համար ամբողջ մայրուղին փակելը տրամաբանական չէ։

Արեֆը միաժամանակ ընդգծել է, որ ազգային անվտանգութիւնը պէտք է առաջնահերթ լինի պետական բոլոր ծառայութիւնների շարքում, սակայն համացանցի նկատմամբ վերահսկողութիւնը չպէտք է իրականացւի կամայական եղանակով։

Related Articles

Back to top button