ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
«Երկիր» օրաթերթ. Թեհրանը TRIPP-ի վերաբերեալ անսպասելիօրէն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինեանի առաջ՝ պահպանելով բարիացկամութիւնը հրապարակային դաշտում

Թեհրանը Թրամփի ուղու կառուցման վերաբերեալ անսպասելիօրէն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինեանի առաջ՝ պահպանելով բարիացկամութիւնը հրապարակային դաշտում։
Իրանի իշխանութիւնները պահանջել են, որպէսզի TRIPP-ի պաշտպանութեան գործն իրակացնեն կամ բացառապէս հայկական զինւած ուժերը, կամ Հայաստանի տարածքում արդէն գտնւող երրորդ երկրի զինւած ուժերը /ակնյայտօրէն նկատի ունենալով ռուսական զինւած ուժերին/։
Ըստ մեր աղբիւրների, այդպիսով Թեհրանը փորձում է բացառել ամերիկեան զօրքերի յայտնւելը իր սահմաններին, հակառակ դէպքում սրւող հակամարտութեան պայմաններում իրանցիները ամերիկեան զինւորներին լեգիտիմ թիրախ են համարելու։
Սա լրջօրէն բարդացնում է Երեւանի առանց այդ էլ «հաշմանդամային» արտաքին քաղաքականութեան հիմնական նախագծի իրականացումը։



