Հայաստան - ԱրցախՄշակութային
Ադրբեջանը օկուպացւած Ստեփանակերտում վերացրել է գրող Յակոբ Յակոբեանի կիսանդրին
Ադրբեջանը օկուպացւած Ստեփանակերտում վերացրել է գրող Յակոբ Յակոբեանի կիսանդրին։ Այս մասին յայտնում են Հայքի մշակոյթի Օմբուդսմէնի «Ֆէյսբուք»-եան էջից։
«Փետրւարի 13-ին ադրբեջանական սոցցանցային հարթակներում հրապարակած եւս մէկ տեսանիւթ օկուպացւած Ստեփանակերտից: Տեսանիւթի ուսումնասիրութիւնից ակնյայտ դարձաւ, որ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացւող մշակութային ցեղասպանութեան հերթական զոհը դարձաւ գրող Յակոբ Յակոբեանի կիսանդրին։
Յակոբ Մնացականի Յակոբեանը ծնւել է Գանձակում, 1866 թ., արհեստաւորի ընտանիքում։ Վախճանւել է Թիֆլիսում, 1937 թ. յուղարկաւորւած է Խոջիվանքի գերեզմանատանը:
Ահազանգի համար շնորհակալութիւն «Ֆէյսբուք»-եան օգտատէր Մխիթար Կարապետեանին։
Yerkir.am