ՄիջազգայինՔաղաքական

Հաքան Ֆիդանի այցից յետոյ Սիրիայի իշխանութիւնները պատրաստւում են յարձակման քրդական ուժերի դէմ

«ԱԼԻՔ» – Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի գլխաւորած պատւիրակութեան՝ Սիրիա այցից յետոյ յայտնի է դարձել, որ Սիրիայի իշխանութիւնները պատրաստւում են յարձակման Սիրիայի քրդական ուժերի վերահսկողութեան տակ գտնւող շրջանների վրայ։

Այս մասին ըստ News.am-ի՝ գրել է թուրքական Turkiye gazetesi պարբերականը՝ նշելով, որ քրդական ուժերը յայտնում են, որ արդէն պայմանաւորւածութիւն ունեն սիրիական կողմի հետ, իսկ իր հերթին Սիրիայի իշխանութիւնները հերքում են այդ տեղեկութիւնը։

Թուրքական պարբերականը յիշեցնում է, որ Սիրիայի իշխանութիւնները մինչեւ նոր տարի ժամանակ էին տւել քրդական ուժերին ինտեգրւել Սիրիայի կառավարական զօրքերի կազմում, սակայն դեռ քրդական կողմը կոնկրետ քայլեր չի արել այդ ուղղութեամբ։

Նշւում է, որ Հաքան Ֆիդանի գլխաւորած պատւիրակութեան՝ Սիրիա կատարած այցից յետոյ սիրիական իշխանութիւնները լիարժէք պատրաստւել են քրդական ուժերի դէմ յարձակման։

Նշենք, որ մէկ տարի առաջ Սիրիայում տարբեր ահաբեկչական ռազմականացւած ուժերի կողմից իշխանութիւնը վերցնելուց յետոյ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողութեան տակ գտնւող տարածքները հրաժարւում են լիարժէք ենթարկւել Սիրիայի իշխանութիւններին։ Թուրքիան անընդհատ Սիրիայի իշխանութիւններին դրդում է գործողութիւններ ձեռնարկել քրդական ուժերի դէմ, որոնք Թուրքիայի համար անվտանգային խնդիր են։

 

Related Articles

Back to top button