Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները հանդիպել են Հայաստանում ԵՄ պատւիրակութեան ղեկավարի հետ

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Աննա Գրիգորեանը եւ խմբակցութեան քարտուղար Արթուր Խաչատրեանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատւիրակութեան ղեկավար, արտակարգ եւ լիազօր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։

Քննարկւել են երկկողմ յարաբերութիւններին ու տարբեր ոլորտներում համագործակցութեանն առնչւող հարցեր։ Կարեւորւել է նորընտիր խորհրդարանի հետ գործակցութիւնը։

Աննա Գրիգորեանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանում ժողովրդավարական իրավիճակի, դատական համակարգում առկայ խնդիրների ու, իր խօսքով, քաղաքական դրդապատճառներով կալանաւորման դէպքերի վերաբերեալ։ ԱԺ պատգամաւորները նաեւ խօսել են խորհրդարանական ընտրութիւններից յետոյ տեղի ունեցած գործընթացներից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարւել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութունների կարգաւորմանը։ Վասիլիս Մարագոսը նշել է, որ ԵՄ-ն ակտիւ ներգրաււածութիւն ունի տարածաշրջանում եւ աջակցում է խաղաղութեան հաստատման գործընթացին։

Խմբակցութեան ներկայացուցիչները կարեւորել են Եւրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը, որով կոչ է արւում նաեւ անյապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահւող հայ բանտարկեալներին։

Related Articles

Back to top button