Հայաստանի «կադաստրի վկայականներից» մէկը՝ Բուլղարիայի ազգային գրադարանում
Բուլղարիայում ՀՀ Ազգային ժողովի պատւիրակութեան պաշտօնական այցի վերջին կանգառը Բուլղարիայի հպարտութիւնն էր՝ Ազգային գրադարանը, որը հիմնադրւել է իրենց անկախութեան հռչակումից անմիջապէս յետոյ: Ինչպէս եւ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնում, Անկախութեան Հռչակումից անմիջապէս յետոյ ձեռնամուխ եղան Մատենադարանի, յետոյ Ազգային գրադարանի ստեղծմանը:
Այցի աւարտին հայկական պատւիրակութեանն անակնկալ էր սպասւում. փորձառու դոկտոր Ելենա Ուզունովան, սպիտակ ձեռնոցներ հագած, զգուշօրէն տուփից հանեց 966 թւականի հայերէն մագաղաթեայ գիրքը ու սկսեց պատմել այդ գրքի պատմութիւնը:
Այնտեղ են Աստւածաշունչն ըստ Մատթէոսի, Մարկոսի եւ Ղուկասի:
Մագաղաթէ մատեանն երկար «ճամբորդութիւն» անցնելուց յետոյ 1892 թւականին նւիրաբերւել է Բուլղարիայի Ազգային գրադարանին: Գործընկերներիս ուշադրութիւնը հրաւիրեցի գրքի մասին բուլղարերէն գրառման վրայ, որտեղ նշւած էր, որ գիրքը վերջնական աւարտի է հասցւել՝ ըստ բուլղարացիների «Վանէս վարդապետի կողմից, որն աշխատել է բերդ Փաբերդ (Բաբերդ), որը 5-րդ դարում, եղել է Մեծ Հայքի (Велика Армения) նահանգներից մէկը:
Գեղամ Մանուկեան
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ,
ԱԺ պատգամաւոր
Yerkir.am