Հայաստան - Արցախ
Վարդան Ոսկանեան. «Տաւուշի մարզի չորս գիւղերը մեր հայրենիքի սրբազան հողի անքակտելի մաս են»
«Բաքւի բարբարոսական վարչախմբի փոխվարչապետ կոչեցեալի գրասենեակի այսօրւայ (մարտի 9-«ԱԼԻՔ») յայտարարութիւնից յետոյ, եթէ որեւէ մէկի մօտ դեռ կասկած կայ, որ արհեստածին Ադրբեջանը «սահմանազատում» եւ «սահմանագծում» փաթեթաւորմամբ առաջ է մղում Հայաստանի հետագայ աստիճանական բռնազաւթումը, ապա նա, մեղմ ասած, մանկամիտ է»,- սոցիալական ցանցերի իր հարթակներում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։
Նրա խօսքով՝ Տաւուշի մարզում եւ Հայաստանի այլ վայրերում թշնամուն ոչինչ չի կարելի զիջել, որովհետեւ, բացի այն, որ, դիցուք, Տաւուշի մարզի չորս գիւղերը Հայաստանի սրբազան հողի անքակտելի մաս են, դրանք նաեւ կենսական կարեւորութիւն ունեն Հայաստան-Վրաստան եւ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ռազմավարական նշանակութեան ցամաքային անվտանգ հաղորդակցութեան առումով։