Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մուրադ Փափազեան. «Սա իր համար փայլուն հանդիպում չէ»

«ԱԼԻՔ» – «Միշտ էլ կը գտնւեն մարդիկ, որ ներկայ կը լինեն նման հանդիպումներին, բայց, տեսանիւթից դատելով, կարող եմ ասել, որ փայլուն հադիպում չէր իր համար։ Սրահում մեծ թւով մարդ չէր հաւաքւել, միտինգ չէր կարող անել»: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը՝ անդրադառնալով Փաշինեանի ԱՄՆ կատարած այցին:

7 օր ԱՄՆ-ում մնալով որեւէ պաշտօնական հանդիպման չարժանացած Նիկոլ Փաշինեանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու արհեստական բանականութեան գործողութիւնների գագաթնաժողովին: Միաժամանակ նա շտապել էր յայտնել, թէ Ֆրանսիայում հանդիպում կունենայ նախագահ Մակրոնի հետ։ Իսկ մինչ այդ՝ տելեգրամում գրել էր, թէ հանդիպում է ունեցել նաեւ ֆրանսահայերի, իր բնորոշմամբ, «մի պատկառելի խմբի» հետ։

Մուրադ Փափազեանը, որը ջերմ յարաբերութիւններ ունի թէ Փարիզի քաղաքապետի ու թէ Ֆրանսիայի նախագահի հետ, ինչպէս եւ սպասւում էր, չի մասնակցել Փաշինեանի համար կազմակերպւած հանդիպմանը։

Նրա փոխանցմամբ՝ նման հանդիպումները, սովորաբար, կազմակերպւում են դեսպանատան կողմից ու լինում են մարդիկ, որոնք ներկայ լինում են, սակայն Փաշինեանի այցերի դէպքում այլեւս համայնքի կառոյցների հետ հանդիպումներ չեն լինում, ինչպէս նախկինում։

«Տեսնում եմ, որ սրահում կան մի քանի իր համակիրներից, կան նաեւ ազգային մտածելակերպով մարդիկ, որոնք հաւանաբար ցանկացել են տեսնել, թէ ինչ է ասում։ 20-25 տարի է արդէն՝ դեռեւս նախագահ Քոչարեանի օրօք, դեսպանատունը ձեւաւորած ունի Հայաստանի բարեկամ կազմակերպութիւնների խումբ, որոնք 50- 60 անդամ ունեցող կազմակերպութիւններ են, այդ բարեկամական խմբերի հետ դեռեւս պահպանւում են յարաբերութիւնները եւ այդ կազմակերպութիւններից մարդիկ եւս տեսնում եմ տեսանիւթում»,- ասել է Փափազեանը։

Related Articles

Back to top button