Հայաստան - Արցախ

Արցախի դրօշը կրկին Ֆրանսիայի հրապարակում է

Երեւանի Ֆրանսիայի հրապարակում կրկին տեղադրւել է Արցախի Հանրապետութեան պետական դրօշը, ինչի մասին «Ֆէյսբուք»-եան էջում յայտնել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը:

«Արդէն տեղում է»,- գրել է նա եւ կից լուսանկար հրապարակել:

Յիշեցնենք, որ աւելի վաղ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը յայտնել էր, որ դրօշը հրապարակից հեռացւել է:

«Նախօրէին առեւանգել են Երեւանի Ֆրանսիայի հրապարակում արդէն երկու տարի ծածանւող Արցախի Հանրապետութեան պետական դրօշը: Իրաւասու մարմինները պաշտօնապէս հերքում են, որ որեւէ մէկը մասնակցութիւն է ունեցել դրան։

Արցախի պետական դրօշը շարունակւելու է ծածանւել Երեւանի կենտրոնում եւ առաջիկայ ժամերին այն կրկին տեղադրւելու է իր մշտական տեղում։ Արցախը յաւերժ է»,- գրել էր Մանուկեանը։

Tert.am

Related Articles

Back to top button