Լեգենդն արտասւել է Բագրատ Սրբազանին հանդիպելիս
«Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման երթին է միացել Գուրգէն Մելիքեանը
«ԱԼԻՔ» – Երէկ՝ մայիսի 8-ին, «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման երթին է միացել անւանի արեւելագէտ, ազգի նւիրեալ, լեգենդար Գուրգէն Մելիքեանը:
Նրան դիմաւորել է շարժումը գլխաւորող Բագրատ Սրբազանը, որը խոնարհւել եւ համբուրել է նրա ձեռքը, ինչից յետոյ Գուրգէն Մելիքեանը յուզւել եւ արատսւել է:
Բագրատ Սրբազանը խնդրել է նրան յիշեցնի Բերձորի եկեղեցու ճակատին գրւածը՝ «Կը թաղւեմ, բայց երբեք չեմ խոնարհւի»։ «Շատ կարեւոր կարգախօս է»,- ասել է Գուրգէն Մելիքեանը։ Ողջագուրումից յետոյ, նրանք շարունակել են երթը դէպի Աբովեան քաղաք:
Լրագրողների հետ զրոյցում Գուրգէն Մելիքեանն ասել է, որ իր՝ շարժմանը միանալու նպատակն այն է, որ ուժ հաղորդի շարժմանը:
«Աւելի զօրաւիգ լինենք։ Սրբազանի գործը ճշմարիտ է, սա հայոց գործ է, մենք զինւորագրւել ենք հայոց գործին։ Մինչեւ վերջ գնալու ենք։ Յարձակումը մեր արժեհամակարգի վրայ է եղել։ Մենք ուժ ենք գտնելու մեզ վերագտնելու համար»,- ասել է նա: