Հայաստան - Արցախ

Բագրատ Սրբազան. «Այս երթը նաեւ ինքնամաքրւելու առիթ է, բոլոր իմաստներով»

«ԱԼԻՔ» – «Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թէ որքան երանելի պէտք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն, որքան ուղղամիտ պէտք է լինեն, որ ձեզ երբեւիցէ խաբած չլինեն, այլ իրենց կեանքը լինի ամբողջական ծառայութիւնը եւ ստացածը՝ լինի հայրենիք եւ պատիւ»: Երէկ՝ մայիսի 8-ին, Աբովեան քաղաքի կենտրոնում «Տաւուշն յանուն հայրենիքի» երթի մասնակիցներին եւ նրանց միացած յարակից բնակավայրերի բնակիչներին դիմելով, ասել է Բագրատ արք. Գալստանեանը։

Նա յատնել է, որ երթը մէկ նպատակ ունի, հասնելու ճշմարտութեան յաղթանակին, որպէսզի սուտը մշակոյթ չդառնայ եւ քաղաքում ու գիւղերում, տներում դպորցներում չապրի։

«Այս երթը նաեւ ինքնամաքրւելու առիթ է, բոլոր իմաստներով՝ մեղքից, սխալներից անպատասխանատւութիւնից, թշնամութիւնից ատելութիւնից»,- ասել է Սրբազանը։

Արցախը կերան ուղղակի

Դիմելով շարժմանը միացած Արցախցիներին, Բագրատ Սրբազանը շեշտել է, որ ով տարբերակւած մօտեցում կը ցուցաբերի իրենց, ուրացող է եւ Յուդա, իսկ Արցախ վերադարձ լինելու է՝ այլ ելք չկայ։

«\Չեմ կարողանում առանց յուզումի խօսել իմ թանկագին, նւիրական, չքնաղ արցախցիների մասին․ մեր հայրենակիցների, ում մենք ամբողջութեան մէջ չկարողացանք ճշմարտապէս գնահատել, եւ յանձնեցինք մեր հայրենիքը, մեր սեփական  ժառանգութիւնը, մեր տունը, որտեղ ջրից աւելի արիւն է հոսել, որտեղ մեր ընկերները, մեր եղբայրները, մեր հայրերը, դուստրերը, մայրերը ոտքի ելան՝ հայոց պատւի եւ արժանապատւութեան համար։ Ցաւօք, այսպիսի վախճան ունեցաւ ապիկարութեան, տհասութեան պատճառով։ Չասեմ էլ միւս պիտակաւորումները։ Արցախը կերան ուղղակի։

Արցախցիներս, իմ շա՜տ սիրելի ժողովուրդ․ դուք որեւէ բանով տարբեր չէք։ Ով տարբերութիւն կը դնի ձեր միջեւ, նրանք ուրացող են, Յուդայի բաժին են, 30 արծաթով ապրող մարդիկ են։

Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է։ Եւ այո, մենք պիտի վերադառնանք Արցախ։ Այլ ելք չունենք»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Related Articles

Back to top button